«Լիվերպուլի» ֆուտբոլիստ Տիագու Ալկանտարան գրավել է սաուդյան ակումբների ուշադրությունը, հայտնում է The Athletic-ը։
Աղբյուրի համաձայն՝ մինչ մերսիսայդյան ակումբը իսպանացի կիսապաշտպանին ձեռք բերելու առաջարկներ չի ստացել, ինքը՝ խաղացողը, վճռական է տրամադրված մնալ «Լիվերպուլում» 2023/2024 մրցաշրջանում։ Ալկանտարայի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև հաջորդ ամառ: Նշվում է, որ իսպանացին արդեն հասցրել է մերժել սաուդյան ակումբի մեկ առաջարկ։
Ավարտված 2022/2023 մրցաշրջանում Ալկանտարան Անգլիայի Պրեմիեր Լիգայում մասնակցել է 18 հանդիպման, սակայն գոլ չի խփել։ Ֆուտբոլիստը մերսիսայդյան ակումբին միացել է 2020 թվականին՝ տեղափոխվելով «Բավարիայից»։ Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 15 միլիոն եվրո։