Կիլիան Մբապպեի և ՊՍԺ-ի միջև պայմանագիրը երկարաձգելու շուրջ բանակցությունները դադարեցվել են

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեի հետ պայմանագիրը մինչև 2025 թվականը երկարաձգելու շուրջ բանակցությունները դադարեցվել են, այս մասին հայտնում է L’Equipe-ի ֆրանսիական հրատարակությունը։

Աղբյուրի համաձայն՝ ակումբը կարծում է, որ 24-ամյա հարձակվողը ցանկանում է հաջորդ ամառ հեռանալ թիմից անվճար։ Մբապպեի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը, սակայն ունի 12 ամսով երկարաձգման տարբերակ։

Կիլիան Մբապպեն փարիզցի ֆուտբոլիստ է դարձել 2017 թվականի ամռանը՝ ՊՍԺ-ին միանալով «Մոնակոյից»։ Նախորդ մրցաշրջանում հարձակվողը 43 խաղում դարձել է 41 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։ ՊՍԺ-ի հետ Մբապպեն հինգ անգամ հաղթել է Ֆրանսիայի առաջնությունը, երեք անգամ՝ Ֆրանսիայի գավաթը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆրանսիացի հարձակվողը մոտ է Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելուն 224 միլիոն եվրո + 56 միլիոն եվրոյի դիմաց։