«Չելսիից» «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխված կիսապաշտպան Մեյսոն Մաունթը նոր թիմում ստացել է 7-րդ համարի մարզաշապիկը, այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը պաշտոնական կայքում։
Այս համարով վերջին անգամ հանդես է եկել Կրիշտիանու Ռոնալդուն, ում պայմանագիրը խզվել էր 2022 թվականի նոյեմբերին։ Յոթը համարվում է «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար համարը։ Նրա գլխավորությամբ խաղացել են բազմաթիվ հայտնի խաղացողներ՝ Ջորջ Բեսթը, Բրայան Ռոբսոնը, Էրիկ Կանտոնան, Դեյվիդ Բեքհեմը, Ռոնալդուն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ անգլիացի 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար «Մանչեսթեր Յունայթեդը» կվճարի ավելի քան 50 միլիոն եվրո։ Մաունթը «Չելսիի» սան է, նա թիմի կազմում է 2005 թվականից։ Ընդհանուր առմամբ, առաջին թիմի կազմում Մաունթն անցկացրած 197 խաղում դարձել է 33 գոլի և 37 գոլային փոխանցման հեղինակ։ Կողմերի միջեւ պայմանագրի ժամկետն ավարտվելու էր 2024 թվականի ամռանը։