Տակեֆուսա Կուբոն մերժել է բազմամիլիոնանոց առաջարկը՝ Չեմպիոնների Լիգայում խաղալու համար

«Ռեալ-Սոսյեդադի» կիսապաշտպան Տակեֆուսա Կուբոն որոշել է չտեղափոխվել Սաուդյան Արաբիա՝ չնայած բազմամիլիոնանոց առաջարկին, հայտնում է Relevo-ն։

22-ամյա ճապոնացին նախատեսում է շարունակել ելույթները Սան-Սեբաստիան քաղաքը ներկայացնող ակումբում, որը Չեմպիոնների Լիգայի ուղեգիր է նվաճել։

2022/23 մրցաշրջանում Կուբոն բոլոր մրցաշարերում անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։