ՊՍԺ-ի սեփականատեր Նասեր Ալ-Խելաիֆին վերջերս հանդիպել է «Թոթենհեմի» հարձակվող Հարի Քեյնի հոր և եղբոր հետ։
Ինչպես հայտնում է Sports Zone-ը, փարիզյան ակումբը ցանկանում է պայմանագիր կնքել 29-ամյա հարձակվողի հետ, գործարքը հաստատել է իսպանացի մասնագետ Լուիս Էնրիկեն, ով շուտով կգլխավորի թիմը։
Հիշեցնենք, որ Քեյնի պայմանագիրը «Թոթենհեմի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը: Անցած մրցաշրջանում Քեյնը 38 խաղում դարձել է 30 գոլի հեղինակ Պրեմիեր Լիգայում: