ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարն այս ամառ կարող է վերադառնալ «Բարսելոնա»:
Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը», սակայն «Բարսելոնան» վերադարձը ֆուտբոլիստի նախընտրելի տարբերակն է:
Ինչպես հայտնում է beIN Sports-ը՝ ՊՍԺ-ն և «Բարսելոնան» համաձայնություն ունեն Նեյմարին ձեռք բերելու շուրջ, սակայն ֆուտբոլիստի աշխատավարձը խոչընդոտ է: Նեյմարը կվերադառնա «Բարսելոնա», եթե ՊՍԺ-ն համաձայնի վճարել բրազիլացու աշխատավարձի հիմնական մասը:
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 60 միլիոն եվրո։