ՖԻՖԱ-ն կարող է փոխել խաղից դուրս խաղի կանոնը

ՖԻՖԱ-ն և Ֆուտբոլի միջազգային ասոցիացիայի խորհուրդը աշխատում են խաղից դուրս խաղի կանոնները փոխելու ուղղությամբ, հայտնում է Mundo Deportivo-ն:

Աղբյուրի համաձայն՝ խաղից դուրս կհամարվի այն պահը, երբ հարձակվող ֆուտբոլիստի ամբողջ մարմինը փոխանցման պահին ավելի մոտ է դարպասին, քան պաշտպանվողի մարմինը։ Երբ հարձակվողի մարմնի մի մասը համահունչ է վերջին պաշտպանին, դա խաղից դուրս չի համարվի:

Սպասվում է, որ կանոնների փոփոխությունները ֆուտբոլն ավելի դինամիկ ու դիտարժան կդարձնեն։

Նախատեսվում է նորամուծություններ փորձարկել Իտալիայի, Շվեդիայի և Հոլանդիայի առաջնությունների ցածր դիվիզիոններում, իսկ ավելի ուշ՝ այն ներմուծել բոլոր մրցաշարերի բարձրագույն առաջնություներում։