Կիլիան Մբապպեն կոչ է արել Ֆրանսիայում տեղի ունեցող դեպքերի վերաբերյալ

ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապպեն կոչ է արել դադարեցնել անկարգությունները Ֆրանսիայում:

«Ֆրանսիացի ֆուտբոլիստները կոչ են անում ֆրանսիացիներին դադարեցնել ներկայիս անկարգությունները Ֆրանսիայում, որոնք սկսվել են 17-ամյա դեռահասի մահից հետո»,- գրել է Մբապեն Twitter-ում։

Ֆրանսիայում մի քանի օր շարունակվում են անկարգությունները, որոնք սկսվել են այն բանից հետո, երբ ոստիկանները գնդակահարել են 17-ամյա դեռահասին, ով հրաժարվել է կատարել կանգ առնելու հրամանը։