Խվիչա Կվարացխելիան` մրցաշրջանի տրանսֆերային արժեքի ամենաբարձր աճ գրանցած ֆուտբոլիստ

«Նապոլիի» հարձակվող Խվիչա Կվարացխելիան դարձավ նախորդ մրցաշրջանում տրանսֆերային արժեքի ամենաբարձր աճ գրանցած ֆուտբոլիստը։ Մեկ տարի առաջ վրացի ֆուտբոլիստը գնահատվում էր 15 միլիոն եվրո, իսկ այսօր նրա արժեքը կազմում է 85 միլիոն եվրո։

Աղբյուսակի երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է «Բրայթոնի» էկվադորցի կիսապաշտպան Մոյսես Կայսեդոն։ Հարավամերիկացու արժեքը 6 միլիոն եվրոյից հասել է 75 միլիոն եվրոյի։ Լավագույն եռյակը եզրափակել է «Չելսիի» կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը՝ 15 միլիոն եվրոյից 80 միլիոն եվրո։

Իտալիայի առաջնության վերջին մրցաշրջանում Կվարացխելիան անցկացրել է 34 հանդիպում, որոնցում դարձել է 12 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։