Սեսկ Ֆաբրեգասը հայտարարել է կարիերան ավարտելու մասին

Իսպանացի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը 36 տարեկանում հայտարարել է կարիերան ավարտելու մասին։

Աշխարհի չեմպիոնի և Եվրոպայի կրկնակի չեմպիոնի վերջին ակումբը եղել է «Կոմոն»։ Ֆաբրեգասը հայտարարել է, որ սկսում է մարզչական կարիերա՝ աշխատելու է իտալական ակումբի երիտասարդական թիմի հետ։

Ակումբային մակարդակով Ֆաբրեգասը հանդես է եկել «Արսենալում», «Բարսելոնայում», «Չելսիում», «Մոնակոյում» և «Կոմոյում»։