«Բարսելոնան» մտադիր է վերադարձնել իր սանին՝ Օրիոլ Ռոմեուին: 31-ամյա կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը կազմում է 10 մլն եվրո, սակայն «Ժիրոնան» չի ցանկանում նվազեցնել գինը։
Ռոմեուի համար գործարքում կատալոնացիներն առաջարկել են ընդգրկել իրենց խաղացողներից մեկին՝ Պաբլո Տորեին, Նիկո Գոնսալեսին, Էստանիս Պեդրոլային, Ալեքս Կոլադոյին կամ Ալեյշա Գարիդոյին, սակայն «Ժիրոնան» ցանկանում է ստանալ 10 մլն. եվրո:
Ռոմեուն նախորդ մրցաշրջանում անցկացրել է 36 հանդիպում՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ և ստանալով 10 դեղին քարտ։