Հարձակվող Նիկոլաս Ջեքսոնը տեղափոխվել է «Չելսի», հայտնում է լոնդոնյան թիմի մամուլի ծառայությունը։
Սենեգալցու պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2031 թվականը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Չելսին» «Վիլյառեալին» կվճարի մոտ 37 միլիոն եվրո, ինչը 2 միլիոնով ավելի է ֆուտբոլիստի պայմանագրում նշված հրաժարագնից:
2022/23 մրցաշրջանում 22-ամյա Ջեքսոնը «Վիլյառեալի» կազմում անցկացրած 38 խաղում դարձել է 13 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։