Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան այս ամառ կարող է հեռանալ ակումբից։
Ինչպես տեղեկացնում է La Gazetta dello Sport-ը, թուրինյան ակումբը դժգոհ է ֆրանսիացու հաճախակի վնասվածքներից, ուստի ակումբը դիտարկում է կիսապաշտպանին վաճառելու տարբերակը։
Պոգբայի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականը: Portal Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո:
2022/23 մրցաշրջանում Պոգբան բոլոր մրցաշարերում մասնակցել է ընդամենը 10 հանդիպման և դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ։