Ժոան Լապորտա. «ՈւԵՖԱ-ն ցանկանում էր հեռացնել ակումբին Չեմպիոնների Լիգայից»

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հայտնել է, որ ՈւԵՖԱ-ն ցանկանում էր հեռացնել ակումբին Չեմպիոնների Լիգայից:

«Ես հանդիպել եմ Չեֆերինի հետ։ Նրանք ցանկանում էին օգտվել Նեգրեյրայի դեպքից և մեզ դուրս մղել Չեմպիոնների Լիգայից: Բայց մինչ դատարանի որոշումը մեզ նկատմամբ պատժամիջոցներ չեն կարող կիրառվել։ Մենք Չեմպիոնների Լիգայի հայտ ենք ներկայացրել, և առայժմ մեր առջև դռների փակման մասին նորություն չկա։ Մենք հնարավորություն կունենանք դիմելու՝ պաշտպանելու մեր շահերը»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։

Փետրվարի 15-ին հաղորդվեց, որ «Բարսելոնան» 1,4 միլիոն եվրո է վճարել Խոսե Մարիա Էնրիկես Նեգրեիրային պատկանող DASNIL 95-ին, ով այդ ժամանակ զբաղեցնում էր Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիայի մրցավարների տեխնիկական կոմիտեի փոխնախագահը։

2023 թվականի մարտի վերջին ՈւԵՖԱ-ն հայտարարեց Նեգրեիրային «Բարսելոնայի» վճարումների հետ կապված կոռուպցիոն սկանդալի հետաքննություն սկսելու մասին։ Հաղորդվում էր նաև, որ Լա Լիգան կարող է կատալոնական ակումբի դեմ բողոք ուղարկել ՖԻՖԱ։