Ֆերան Տորեսը կարող է վերադառնալ Պրեմիեր Լիգա

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Ֆերան Տորեսը կարող է տեղափոխվել Պրեմիեր Լիգա, հայտնում է Mundo Deportivo-ն։

Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Ասթոն Վիլա»։ Անգլիական ակումբը պատրաստ է Տորեսին վարձակալել հաջորդ մրցաշրջանի համար՝ 25 միլիոն եվրոյով գնելու հնարավորությամբ: Անձամբ ֆուտբոլիստը՝ ցանկանում է կարիերան շարունակել «Բարսելոնայում»:

Անցած մրցաշրջանում հարձակվողը Լա Լիգայում անցկացրել է 33 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։