«Բարսելոնան» գտել է Սերխիո Բուսկետսի փոխարինողին

«Ժիրոնայի» կիսապաշտպան Օրիոլ Ռոմեուն դարձել է «Բարսելոնայի» գլխավոր տրանսֆերային նպատակը՝ որպես Սերխիո Բուսկետսի փոխարինող, հաղորդում է Mundo Deportivo-ն։ Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը «Բարսելոնայի» սան է։

Նշենք, որ Ռոմեուն հեռացել է «Բարսելոնայից» 2011 թվականի ամռանը, երբ տեղափոխվեց Լոնդոնի «Չելսի»: Ֆուտբոլիստը աչքի չընկավ «Չելսիում», բայց հետո հայտնվեց «Սաութհեմփթոնում», որտեղ մի քանի տարի անցկացրեց հիմնական կազմում։

Ավելի վաղ «Բարսելոնան» կարող էր գնել Մարսելո Բրոզովիչին և Դանի Պարեխոյին։ Ռոմեուն ներկայումս միակ հասանելի տարբերակն է կատալոնական ակումբի համար։