Մադրիդի «Ռեալի» նախկին մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեի հետ աշխատելու ցանկության մասին։
«Երբ դու մարզիչ ես, և կա նրա պես ֆուտբոլիստ, իհարկե ուզում ես նրան մարզել: Շատ բան կարող է պատահել։
Մի օր դա կարող է տեղի ունենալ: Ամեն դեպքում, ես հիանում եմ նրա արածով»,- Զիդանի խոսքերն է մեջբերում L`Equipe-ը: