Իտալիայում արձագանքել են Նաիր Տիկնիզյանի նկատմամբ հետաքրքրության մասին տեղեկություններին

«Էմպոլիի» սպորտային տնօրեն Պիետրո Ակկարդին արձագանքել է Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանի նկատմամբ իտալական ակումբի հետաքրքրության մասին տեղեկություններին։

«Ոչ, դա ճիշտ չէ»,- ասել է Ակարդին:

Ավելի վաղ SE-ն հայտնել էր, որ «Էմպոլիի» և «Բոլոնիայի» սկաուտները հետևել են 24-ամյա ֆուտբոլիստի խաղին Հայաստանի հավաքականի՝ Ուելսի և Լատվիայի հետ EURO-2024-ի ընտրական փուլի հանդիպումներում։