Միկել Արտետան անդրադարձել է Կայ Հավերցի հետ պայմանագիր կնքելուն

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան անդրադարձել է Կայ Հավերցի հետ պայմանագիր կնքելուն։

«Հավերցը ամենաբարձր որակի ֆուտբոլիստ է: Նա ունի մեծ բազմակողմանիություն և խելացի ֆուտբոլիստ է։ Նա ավելի շատ ուժ կտա մեր ֆուտբոլին և բազմազանություն կբերի խաղին։ Մենք ողջունում ենք Կային և նրա ընտանիքին «Արսենալ» ֆուտբոլային ակումբում և անհամբերությամբ սպասում ենք նրա հետ աշխատելուն», – Արտետայի խոսքերը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Արսենալը» հայտարարել է, որ երկարաժամկետ պայմանագիր է կնքել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ համաձայնագիրը հաշվարկված է մինչեւ 2028 թվականը, տրանսֆերի գումարը կազմում է 75 միլիոն եվրո։