Մարցելո Բրոզովիչը որոշել է, թե որտեղ կշարունակի կարիերան

«Ինտերի» և Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Մարցելո Բրոզովիչը կարող է տեղափոխվել «Բարսելոնա»:

Ջանլուկա Դի Մարցիոյի տեղեկություններով՝ ֆուտբոլիստը մերժել է սաուդյան «Ալ-Նասրի» առաջարկները և համաձայնել տեղափոխվել «Բարսելոնա»։

Կատալոնական ակումբը, հետաքրքրություն է ցուցաբերում խորվաթի նկատմամբ, սակայն ընդգծել է, որ ձեռք կբերի նրան, եթե լուծվեն ֆինանսական խնդիրները։