«Սանթոսի» հարձակվող Անջելոն կարիերան կշարունակի «Չելսիում», հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։
18-ամյա հարձակվողն արդեն համաձայնեցրել է պայմանագիրը լոնդոնցիների հետ մինչև 2029 թվականը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Չելսին» նրա համար կվճարի 15 մլն ֆունտ ստեռլինգ։
Անջելոն «Սանթոսի» սան է։ Առաջին թիմում իր նորամուտը նշել է 15 տարեկանում։ Այս մրցաշրջանում նա անցկացրել է 32 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։