«Բավարիան» հետաքրքրված է «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենի ծառայություններով, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:
Աղբյուրի համաձայն՝ ակումբը պատրաստ չէ ֆուտբոլիստի համար վճարել 180 մլն եվրո։ Մյունխենցիները «Նապոլիին» կարող են առաջարկել ընդամենը 100 միլիոն եվրո։
Այս կապակցությամբ «Բավարիան» մինչ այժմ դադարեցրել է բանակցությունները «Թոթենհեմի» 29-ամյա հարձակվող Հարի Քեյնի հնարավոր տրանսֆերի շուրջ, ում տրանսֆերը նույնպես կարժենա առնվազն 90 միլիոն եվրո։
2022/23 մրցաշրջանում Օսիմհենը Սերիա Ա-ում անցկացրել է 31 հանդիպում՝ դառնալով 25 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։