Մադրիդի «Ատլետիկոն» համաձայնության է եկել «Սելտայի» պաշտպան Խավի Գալանի տրանսֆերի հարցում, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։
Մադրիդյան ակումբը 28-ամյա իսպանացու համար կվճարի 5 մլն եվրո։ Գործարքի մեջ կներառվի նաև պաշտպան Մանու Սանչեսը, ով կարիերան կշարունակի Վիգոյի ակումբում:
Խավի Գալանը «Սելտայի» կազմում հանդես է գալիս 2021 թվականի հուլիսից։ 2022/23 մրցաշրջանում ֆուտբոլիստը 40 խաղում դարձել է 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt.com պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 12 միլիոն եվրո: