«Սպարտակի» նախկին հարձակվող Ռոման Պավլյուչենկոն մեկնաբանել է լուրերն այն մասին, որ «Մանչեսթեր Սիթիի» և «Նյուքասլի» սկաուտները հետևում են Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի խաղին։
«Ես թերահավատորեն եմ վերաբերվում այդ լուրերին: Այո, նա լավ անցկացրեց նախորդ մրցաշրջանը, բայց մենք չենք խաղում եվրոպական մրցաշարերում:
Բայց, եթե այդ հետաքրքրությունն իրական է, նա չպետք է տարակուսի։ Էդուարդին խորհուրդ կտամ գնալ «Նյուքասլ», քանի որ «Սիթիում» շանսեր չկան մեկնարկային կազմում խաղալու»,- Պավլյուչենկոյի խոսքերն է մեջբերում Metaratings.ru-ն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հայ կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են «Այաքսը», «Ֆրայբուրգը», Մյոնխենգլադբախի «Բորուսիան» և «Միլանը»:
Սպերցյանը Կրասնոդարի սան է։ 2022/23 մրցաշրջանում հայ ֆուտբոլիստը «Ցլերի» կազմում անցկացրել է 41 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։