«Չելսիի» դարպասապահ Էդուար Մենդին տեղափոխվեց Սաուդյան Արաբիա

Լոնդոնի «Չելսիի» դարպասապահ Էդուար Մենդին հեռացել է թիմից և տեղափոխվել Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլի», հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ սաուդյան ակումբը կվճարի 16 միլիոն ֆունտ ստերլինգ, իսկ ֆուտբոլիստի հետ պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2026 թվականը։

31-ամյա ֆուտբոլիստը լոնդոնյան ակումբում հանդես է գալիս 2020 թվականից։ 2021 թվականին նա նվաճել է Չեմպիոնների Լիգան, ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը, Աշխարհի ակումբային առաջնությունը, Անգլիայի ֆուտբոլի լիգայի գավաթը և Անգլիայի գավաթը։

Դարպասապահի պայմանագիրն ակումբի հետ հաշվարկվել է մինչև 2025 թվականի ամառ։ Ընդհանուր առմամբ Մենդին «Չելսիի» կազմում անցկացրել է 105 խաղ՝ բաց թողնելով 86 գոլ և 49 անառիկ դարպասը։ Portal Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 18 միլիոն եվրո: