Յուլիան Նագելսմանը կարող է ազգային հավաքական գլխավորել

Գերմանիայի հավաքականի ղեկավարությունը տնային Եվրոպայի առաջնության մեկնարկից մեկ տարի առաջ մտածում է մարզչին փոխելու մասին։

Ինչպես հաղորդում է Sport Bild-ը, Բունդեսթիմը Հանս-Դիտարու Ֆլիկին փոխարինելու միակ արժանի թեկնածու է համարում՝ «Բավարիայի» նախկին մարզիչ Յուլիան Նագելսմանին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Գերմանիայի հավաքականի ղեկավարների մի մասը հորդորում է ժամանակ չկորցնել ու Նագելսմանին հրավիրել, քանի դեռ նա աշխատանք չունի։

Հիշեցնենք, որ Գերմանիայի հավաքականը Ֆլիկի գլխավորությամբ չի հաղթել վերջին երեք ընկերական խաղերից ոչ մեկում։