Ֆրանկ Կեսյեն կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիա

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրանկ Կեսյեն մոտ է թիմից հեռանալուն, հայտնում է Relevo-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 26-ամյա կոտդիվուարցու համար կատալոնացիներին արդեն առաջարկ է արել Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլին»։ Բացի այդ, «Չելսին» հետաքրքրություն է ցուցաբերում ֆուտբոլիստի նկատմամբ։

Կեսյեն «Բարսելոնայում» է անցած ամառվանից: Նա թիմի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 43 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։