Daily Mail․ Դեկլան Ռայսը մոտ է «Արսենալ» տեղափոխվելուն

«Վեսթ Հեմի» կիսապաշտպան Դեկլան Ռայսը մոտ է «Արսենալ» տեղափոխվելուն, հայտնում է Daily Mail-ը։

Աղբյուրի համաձայն՝ անգլիական ակումբները պայմանավորվել են 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ 122 մլն. եվրոյի շուրջ։

Այսպիսով, Ռայսը կդառնա պատմության ամենաթանկ անգլիացի ֆուտբոլիստը՝ գերազանցելով հարձակվող Ջեկ Գրիլիշի տրանսֆերային ռեկորդը, ով 117 մլն․ եվրոյի դիմաց տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի»։