Անդրե Օնանան ցանկանում է միանալ մանչեսթերյան գրանդին

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է 50 միլիոն եվրո առաջարկել «Ինտերի» դարպասապահ Անդրե Օնանայի տրանսֆերի համար, հայտնում է ինսայդեր Նիկոլո Շիրան Twitter-ում։

Դարպասապահին դուր է եկել մանկունիանցիների գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը «Այաքսում» աշխատելու օրերից:

«Ինտերը» պատրաստ է դիտարկել բոլոր տրանսֆերային առաջարկները՝ որոնք կսկսվեն 60 միլիոն եվրոյից։

2022/23 մրցաշրջանում Օնանան բոլոր մրցաշարերում անցկացրել է 41 հանդիպում՝ բաց թողնելով 36 գոլ և 19 անգամ անառիկ պահել դարպասը։