Ալվարո Մորատան պատասխանել է Սաուդյան Արաբիայի ակումբի առաջարկին

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատան չի դիտարկում կարիերան Սաուդյան Արաբիայում շարունակելու տարբերակը, հայտնում է Relevo-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 30-ամյա իսպանացին մերժել է սաուդյան ակումբի առաջարկը և մտադիր է մնալ Մադրիդի «Ատլետիկոյում»։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Ինտերն» ու «Միլանը»։

Մորատան «Ատլետիկոյում» հանդես է գալիս 2020 թվականից։ Անցած մրցաշրջանում իսպանացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 45 հանդիպում՝ դառնալով 15 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստի պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ ավարտվում է 2024 թվականի ամռանը։