«Արսենալը» հետաքրքրված է «Մոնակոյի» կիսապաշտպան Յուսուֆ Ֆոֆանայի ծառայություններով, հայտնում է Daily Mail-ը:
Աղբյուրի համաձայն՝ «Վեսթ Հեմի» կիսապաշտպան Դեկլան Ռայսը շարունակում է մնալ լոնդոնյան ակումբի առաջնահերթ տրանսֆերային թիրախը։ Այնուամենայնիվ, եթե 24-ամյա անգլիացու տեղափոխությունը «Արսենալ» չկայանա, ապա ակումբը կփորձի ձեռք բերել Ֆոֆանային։
Transfermarkt-ը Յուսուֆ Ֆոֆանային գնահատվում է 25 միլիոն եվրո: