«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեայի հետ պայմանագիրը երկարաձգելու բանակցություններում նոր մանրամասներ են ի հայտ եկել։
Լրագրող Դեն Շելդոնի խոսքով՝ իսպանացին համաձայնել է պայմանագրի երկարաձգմանը։
Հաղորդվում է, որ նախնական առաջարկով Դե Խեայի աշխատավարձը կտրուկ կնվազի մինչև շաբաթական 375,000 ֆունտ:
Հիշեցնենք, որ Դավիդ դե Խեան «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2011 թվականից։
Դարպասապահի գործող պայմանագիրը մանկունիանցիների հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։