Կայլ Ուոքերի ապագայի հարցում դեռևս հստակություն չկա

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Կայլ Ուոքերը դիտարկում է կարիերան շարունակելու բոլոր հնարավոր տարբերակները:

Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, 33-ամյա բրիտանացուն պայմանագիր է առաջարկում Մյունխենի «Բավարիան»:

Պաշտպանի ներկայիս թիմ «Մանչեսթեր Սիթին» իր հերթին ցանկանում է երկարաձգել գործող պայմանագիրը:

Bild-ն ավելի վաղ հայտնել էր, որ Մյունխենի «Բավարիան» Ուոքերին երկու տարվա պայմանագիր է առաջարկում:

Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ ավարտվում է 2024 թվականի ամռանը:

Անցած մրցաշրջանում Ուոքերը բոլոր մրցաշարերում 39 հանդիպում է անցկացրել թիմի կազմում՝ դառնալով մեկ գոլային փոխանցման հեղինակ: շ