«Բարսելոնան» պատրաստվում է այսօր հայտարարել Իլկայ Գյունդողանի հետ պայմանագիր կնքելու մասին: Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Ըստ աղբյուրի՝ համաձայնագիրը գործելու է «2+1» սխեմայով։ Նշվում է, որ երկարաձգման տարբերակը կախված կլինի երկրորդ մրցաշրջանում Գյունդողանի անցկացրած հանդիպումների քանակից։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնայի» մարզական տնօրեն Մատեու Ալեմանին հանդիպել է ֆուտբոլիստի և նրա ներկայացուցիչների հետ Գերմանիայում՝ քննարկելով «Բարսայի» հետ կնքվելիք պայմանագիրը։ Գերմանացին արդեն բուժզննում է անցել Մյունխենում եւ պայմանագիր է կնքել կատալոնական ակումբի հետ։