Հայտնի են դարձել Բունդեսլիգայի 2022/23 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի և մարզչի անունները

Գերմանիայում հայտնի են դարձել Բունդեսլիգայի 2022/23 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի և մարզչի անունները: Ռանդալ Կոլո-Մուանին ճանաչվել է ավարտված մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ: Գերմանական Kicker պարբերականի անցկացրած հարցմանը մասնակցել է Բունդեսլիգայի 252 ֆուտբոլիստ:

Ֆրանկֆուրտի «Այնթրախտի» հարձակվողի օգտնին քվեարկել են ֆուտբոլիստների 24,2%-ը: Երկրորդը՝ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմն է (17,5%), իսկ երրորդը՝ Բրեմենի «Վերդերի» հարձակվող Նիկլաս Ֆյուլկրուգը (11,9%)):

2022/23 մրցաշրջանի լավագույն մարզիչ է ճանաչվել «Ունիոն Բեռլինը» գլխավորող Ուրս Ֆիշերը (21.8%), Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն երկրորդն է (21%):