Իլկայ Գյունդողան. «Ինձ թվում է՝ նրա համար սահման չկա»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը խոսել է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդի հեռանկարների մասին։

«Անկեղծ ասած, ես չգիտեի, թե ինչ սպասել, երբ Հոլանդը տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի»: Երբ մենք հանդիպեցինք, ես զարմացա, որ նման տաղանդավոր ֆուտբոլիստը դեռ ցանկանում է ամեն օր ավելի լավը դառնալ։ Նա երբեք լիովին բավարարված չի լինի։

Ինձ թվում է՝ նրա համար սահման չկա։ Մեսսին և Ռոնալդուն միակ համեմատությունն են, որը նկարագրում է այն մակարդակը, որին նա կարող է հասնել»,- Գյունդողանի խոսքերն է մեջբերում The Players Tribune-ը: