ՖԻՖԱ-ն հայտարարեց 2023 թվականի Աշխարհի ակումբային առաջնության անցկացման վայրը։ Մրցաշարը կանցկացվի Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում։
Սաուդյան Արաբիան առաջին անգամ կընդունի Աշխարհի ակումբային առաջնությունը։ Մրցաշարը կանցկացվի դեկտեմբերի 12-ից 22-ը։
2023 թվականի Աշխարհի ակումբային առաջնությանը կմասնակցեն յոթ ակումբներ՝ «Մանչեսթեր Սիթին», «Ուրավա Ռեդ Դայմոնդսը», «Ալ-Ահլին», «Լեոն», «Օքլենդ Սիթին», «Ալ-Իթթիհադը» և Լիբերտադորեսի գավաթի հաղթողը:
Հիշեցնենք, որ շուտով Աշխարհի ակումբային առաջնությանը կմասնակցի 32 ակումբ։ Առաջին նման մրցաշարը կանցկացվի 2025 թվականին ԱՄՆ-ում։