ՊՍԺ-ն դեռ չի կարող Լուիս Էնրիկեի նշանակման մասին պաշտոնական հայտարարություն անել

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի նշանակման պաշտոնական հայտարարությունը հետաձգվել է փարիզցիների և թիմի ներկայիս մարզիչ Քրիստոֆ Գալտյեի բանակցությունների պատճառով, հայտնում է RMC Sport-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ իսպանացի մասնագետն արդեն զբաղվում է ՊՍԺ-ում աշխատելու համար մարզչական շտաբի ընտրությամբ, սակայն ֆրանսիական ակումբը դեռ չի կարողանում համաձայնության գալ Գալտյեի հետ՝ խզելու պայմանագիրը։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։

Նախորդ մրցաշրջանում ՊՍԺ-ն 85 միավորով զբաղեցրեց առաջին տեղը Ֆրանսիայի առաջնությունում: Բացի այդ, Գալտյեի գլխավորած թիմը դուրս մնաց Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչից, որտեղ պարտվեց «Բավարիային»։