«Բրայթոնի» կիսապաշտպան Մոյսես Կայսեդոն մոտ է «Չելսի» տեղափոխվելուն։
Ինչպես հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն, լոնդոնյան ակումբը բանակցություններ է վարում «Բրայթոնի» հետ ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ։
Նշվում է, որ լոնդոնյան ակումբը արդեն համաձայնության է հասել անձամբ ֆուտբոլիստի հետ։
Սպասվում է, որ 21-ամյա ֆուտբոլիստի համար «Չելսին» կվճարի 80 միլիոն ֆունտ: