«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մատնանշել է թիմի նպատակը 2023/24 մրցաշրջանում։
«Պրեմիեր Լիգայում հաղթելը մեր նպատակն է, մենք հասկանում ենք, թե որքան դժվար է դա: Սա աշխարհի լավագույն առաջնությունն է, և հաջորդ մրցաշրջանը կլինի ամենադժվարը Պրեմիեր Լիգայի պատմության մեջ։ Ինչո՞ւ։ Ես այստեղ եմ 22 տարի և երբեք չեմ տեսել նման մրցակցություն՝ այսքան որակ, կազմակերպվածություն, ռեսուրսներ, լավ մարզիչներ։ Իսկ այժմ այստեղ են ժամանել նաև Պոչետինոն և Իրաոլան։ Լիգայի մակարդակն այնքան բարձր է, որ այն հաղթելու համար պետք է լավագույնը լինել: Այդ իսկ պատճառով մենք ուժեղացման կարիք ունենք»,- Արտետայի խոսքերն է մեջբերում Marca-ն։