«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան բարձր է գնահատել «Չելսիի» հարձակվող Կայ Հավերցի մակարդակը։
«Տաղանդն ունի իր գինը, և «Արսենալում» մենք միշտ հետաքրքրված ենք փորձ ունեցող երիտասարդներով: Կրկնում եմ՝ չեմ խոսում այլ ակումբների ֆուտբոլիստների մասին, բայց Կայի դեպքում նա արդեն շատ բան է ցույց տվել, այդ թվում՝ Չեմպիոնների Լիգայում։ Նա տաղանդավոր հարձակվող է, բազմակողմանի»,- Արտետայի խոսքերն է մեջբերում Marca-ն:
Հիշեցնենք, որ «Չելսիի» ֆուտբոլիստ Կայ Հավերցը մոտ օրերս կարող է տեղափոխվել «Արսենալ»: Ակումբները համաձայնության են եկել 55 միլիոն եվրոյի գործարքի շուրջ։