Մարկուս Թյուրամը հրաժեշտ է տվել Մյոնխենգլադբախի «Բորուսիային»

Հարձակվող Մարկուս Թյուրամը հրաժեշտ է տվել Մյոնխենգլադբախի «Բորուսիային»:

«Երբ ես եկա ակումբ չորս տարի առաջ, երևի միայն իմ ազգանունը գիտեիր: Բայց դուք ինձ ընդունեցիր ձեր տանը, ես ինձ ընտանիքի անդամ էի զգում: Ձեր աջակցության շնորհիվ ես աճել եմ իմ սպասելիքներից դուրս: Դուք ինձ թույլ տվեցիք անցնել իմ երազանքների սահմանները և կիսեցիք ինձ հետ չորս հիանալի տարիներ:

Ինձ թույլ տվեցիք գերազանցել բոլոր սպասելիքները և իրականացնել իմ երազանքները։ Այս ամենի համար ես շնորհակալ եմ ձեզ։ Շուտով նորից կհանդիպենք»,- գրել է ֆուտբոլիստը իր սոցցանցերում։

Ավելի վաղ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել էր, որ հարձակվողը կարիերան կշարունակի «Ինտերում»։