Յոշկո Գվարդիոլը համաձայնեցրել է անձնական պայմանագիրը անգլիական գրանդի հետ

«Մանչեսթեր Սիթին» համաձայնեցրել է անձնական պայմանագիրը «Լայպցիգի» պաշտպան Յոշկո Գվարդիոլի հետ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ ակումբները շուտով բանակցություններ կվարեն հնարավոր տրանսֆերի շուրջ։ Գերմանական ակումբը նախատեսում է ֆուտբոլիստի վաճառքից ստանալ առնվազն 100 մլն եվրո։

21-ամյա Գվարդիոլը գերմանական ակումբում հանդես է գալիս 2021 թվականի ամառվանից։ Նրա պայմանագիրն «Լայպցիգի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականը։

Անցած մրցաշրջանում Գվարդիոլը «Լայպցիգի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 41 հանդիպում և դարձել 3 գոլի հեղինակ։ Portal Transfermarkt-ը պաշտպանի արժեքը գնահատում է 75 միլիոն եվրո։