Հայտնի է դարձել, թե երբ է «Ինտեր Մայամին» ներկայացնելու իր նորեկներ՝ Լիոնել Մեսսիին և Սերխիո Բուսկետսին։
Ինչպես հայտնում է Mundo deportivo-ն, ֆուտբոլիստների շնորհանդեսը տեղի կունենա հուլիսի 16-ին։
Ամերիկյան ակումբը պատրաստվում է առավելագույնս օգտագործել աստղային ֆուտբոլիստների տրանսֆերները, ուստի ներկայումս աշխատանքներ են տարվում տնային ասպարեզում տեղերն ընդլայնելու ուղղությամբ։