«Չելսին» պայմանագիր է կնքել 17-ամյա ֆուտբոլիստի հետ

17-ամյա ճամայկացի հարձակվող Դուխուան Ռիչարդսը պայմանագիր է կնքել «Չելսիի» հետ, հայտնում է թիմի մամուլի ծառայությունը։

Ֆուտբոլիստը նոր թիմին կարող է միանալ հաջորդ մրցաշրջանում, երբ լրանա 18 տարեկանը։ Այս պահին նա խաղում է ճամայկայական «Ֆենիքսում»։

2023 թվականի մարտի 15-ին ֆուտբոլիստը իր նորամուտը նշեց Ջամայկայի ազգային հավաքականի կազմում։