«Ռոմայի» հարձակվող Անդրեա Բելոտտին խոսել է ակումբի հետ աշխատանքային պայմանագրի երկարաձգման մասին.
Կողմերի միջեւ նոր համաձայնագիրը հաշվարկված է մինևւ 2025 թվականի կեսերը։
«Ես զարմանալի էմոցիաներ ունեմ։ Պայմանագրի երկարաձգումն ինձ համար տրամաբանական որոշում է. Ուրախ եմ մնալ «Ռոմայում», – Բելոտտիի խոսքերն է մեջբերում հռոմեացիների մամուլի ծառայությունը։
Անցած մրցաշրջանում 29-ամյա հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրած 46 խաղում դարձել է 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: