Ուեստոն Մաքկենին կարող է փոխել ակումբային գրանցումը

Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Ուեստոն Մաքկենին կարող է կարիերան շարունակել «Ռոմայում», հայտնում է Corrierre dello Sport-ը։

Աղբյուրի համաձայն՝ հռոմեացիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է իր կազմում տեսնել արագ կիսապաշտպանի։

Հաղորդվում է, որ «Ռոման» արդեն կապի մեջ է ֆուտբոլիստի հետ հնարավոր տեղափոխության վերաբերյալ:

24-ամյա կիսապաշտպանը 2022/23 մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է «Լիդսում»։ Ամերիկացին անգլիական ակումբի կազմում անցկացրել է 20 հանդիպում և մեկ գոլային փոխանցում կատարել։