Կալիդու Կուլիբալին ժամանել է Սաուդիան Արաբիա

«Չելսիի» կենտրոնական պաշտպան Կալիդու Կուլիբալին պատրաստվում է տեղափոխվել «Ալ-Հիլալ»:

Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն սոցիալական ցանցերում հաստատել է, որ սենեգալցին ժամանել է Սաուդյան Արաբիա՝ ավարտելու իր տեղափոխությունը նոր թիմ։

Հիշեցնենք, որ «Չելսին» Կուլիբալիի տրանսֆերի համար կստանա մոտ 20 միլիոն եվրո: