Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Ֆեդերիկո Կիեզան կարող է տեղափոխվել «Ասթոն Վիլա», հայտնում է Birmingham Live-ը:
Նշվում է, որ հարձակվողին գնելու հարցում անձամբ է հետաքրքրված անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Ունայ Էմերին։
Կիեզայի և «Յուվենտուսի» միջև գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականը: Ավելի վաղ հայտնի էր դարձել «Նյուքասլից» իտալացու նկատմամբ հետաքրքրության մասին։