Բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն ժամանել է Ստամբուլ

Թուրքական «Ֆեներբախչեն» հայտարարել է բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոյի հետ պայմանագիր համաձայնեցնելու մասին։

37-ամյա հարձակվողը, ով չի երկարաձգել պայմանագիրը «Ինտերի» հետ, ժամանել է Ստամբուլ՝ բուժզննում անցնելու և «Ֆեներբախչեի» հետ պայմանագիր կնքելու համար։

2022/23 մրցաշրջանում Ջեկոն «Ինտերի» կազմում անցկացրել է 52 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 14 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։